Բելգիացի երկաթուղայինները եռօրյա գործադուլ են սկսել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիացիներին սպասվում Է գնացքների երթևեկության չվացուցակի խախտումներով և կրճատումներով երեք օր, քանի որ նոյեմբերի 29-ի գիշերը Բելգիայի երկաթուղիների ազգային ընկերության (SNCB) աշխատողները և երկաթուղային կառույցի օպերատոր Infrabel-ը գործադուլ են սկսել:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից: «Երեքշաբթին ամենադժվար օրն Է լինելու, բայց նաև ակցիաների հաջորդ երկու օրերը կարող են նշանակալի հետևանքներ ունենալ (երկաթուղային երթևեկության համար)», - հաղորդել Է RTBF հեռուստաալիքը: SNCB-ի և Infrabel-ի արհմիությունները բողոքում են այն բանի դեմ, որ կառավարության կողմից բյուջեով նախատեսված ներդրումները երկաթուղիների բնագավառում, իրենց կարծիքով, բավարար չեն:

Գործադուլի կազմակերպիչները նաև նշում են «երկաթուղիների աշխատողների աշխատանքի պայմանների մշտական վատթարացումը, գլխավորապես անձնակազմի անբավարարության պատճառով»: Գործադուլի երեք օրվա ընթացքում բելգիական երկաթուղիներում կազմակերպվում Է «նվազագույն սպասարկում»: Այն ապահովում են բողոքի ակցիաներին չմասնակցող աշխատողները: Սակայն երեքշաբթի օրը երկրի մի շարք շրջաններ կարող են մնալ միանգամայն առանց երկաթգծի աշխատանքի: Մյուս նահանգներում, ինչպես սպասվում Է, գիծ դուրս կգա երկաթուղու շարժակազմի միայն քառորդ մասը: Հաղորդվում է, որ չորեքշաբթի և հինգշաբթի օրերին իրադրությունը, հնարավոր Է, նույնպես դժվարին լինի և, բացի այդ, պակաս կանխատեսելի: SNCB-ում կարծում են, որ ուղևորներին կփոխադրի գնացքների կեսից ոչ ավելին:

Հայերեն Русский

Գյումրիի «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ

«Ուժեղ Հայաստան»-ի ևս մեկ պատգամավորի թեկնածուի կալանավորելու որոշում է կայացվել. հայտարարվել է հետախուզում

Կառավարությունն աջակցում է կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին

Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրում երթևեկությունը կկարգավորվի արագաչափ սարքի միջոցով

Արյան դոնորի համաշխարհային օրը կանցկացվի «Մեկ կաթիլ մարդասիրություն» կարգախոսը կրող հանրային արշավ

Մոլդովայի խորհրդարանը լռության րոպեով հարգել է ստալինյան տեղահանությունների զոհերի հիշատակը․ Moldpres

Քննարկվել են ջրային ոլորտի մասնագիտական ներուժի զարգացման հարցերը

Ռուսաստանի և Բահրեյնի ԱԳ նախարարները քննարկել են նավագնացության հարցը Հորմուզում

Կոմիտասի արխիվները կթվայնացվեն. թանգարան-ինստիտուտը մեկնարկեց նոր նախագիծ

Բելգիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ