Պեկինում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հրթիռակիր հածանավը ներխուժել է Չինաստանի ջրեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Chancellorsville հրթիռակիր հածանավը ներխուժել Է Հարավչինական ծովում Նանշա (Սփրաթլի) կղզիների մերձակա ջրեր՝ առանց Չինաստանի կառավարության թույլտվության: Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը:

«Ամերիկացի զինվորականների գործողությունները լրջորեն խախտել են Չինաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, ինչը Հարավչինական ծովում ԱՄՆ-ի նավագնացային գերիշխանությանի և ռազմականացման ձգտման ևս մեկ անհերքելի ապացույց Է»,- հայտնել է Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի Մարտական հրամանատարության հարավային գոտու պաշտոնական ներկայացուցիչ Տյան Ցզյունլին:

Հաղորդվում Է, որ Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային և ռազմաօդային ուժերը կազմակերպել են միջոցառումներ ամերիկյան հածանավի նախազգուշացման և ուղեկցման համար, ինչի արդյունքում նավը հեռացել Է Նանշա կղզիների մերձակա ջրերից: Պեկինը մի քանի տասնամյակ վիճում Է որոշ երկրների, մասնավորապես՝ Բրունեյի, Վիետնամի, Մալայզիայի և Ֆիլիպինների հետ Հարավչինական ծովում առանձին կղզիների տարածքային պատականելության հարցի շուրջ:

Այդ կղզիների ափամերձ ծանծաղուտում հայտնաբերվել են ածխաջրածինների զգալի պաշարներ: Ամենից առաջ խոսքը վերաբերում Է Սիշա արշիպելագին (Պարասելյան կղզիներ), Նանշա (Սփրաթլի) և Հուանյան (Սկարբորոյի խութ) կղզիներին: Վերջին տարիներին տարաձայնությունները փոքր-ինչ մեղմացել են բազմակողմ ջանքերի, այդ թվում՝ «Չինաստան - ԱՍԵԱՆ» ձևաչափով փոխգործակցության շնորհիվ:

Հայերեն English Русский

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում

ՀՀ և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին