Բրիտանիա-Չինաստան հարաբերությունների «ոսկե դարաշրջանն» ավարտվել է. Ռիշի Սունակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն այն կարծիքին Է, որ Բրիտանիայի և Չինաստանի հարաբերությունների «ոսկե դարաշրջանն» ավարտվել Է, բայց անհրաժեշտ Է հաշվի առնել այն դերը, որը Պեկինը խաղում Է համաշխարհային հարաբերություններում և տնտեսությունում: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

Արտաքին քաղաքականությանը նվիրված իր առաջին ելույթում Սունակը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան ,ցանկալին որպես իրական ընդունելուե իր մոտեցումը փոխարինելու է մրցակիցների նկատմամբ «առողջ պրագմատիզմով»:

«Մենք ընդունում ենք, որ Չինաստանն իրենից համակարգային մարտահրավեր Է ներկայացնում մեր արժեքների և շահերի համար: Այդ մարտահրավերն ավելի սուր Է դառնում, քանի դեռ Պեկինը շարժվում Է դեպի Է՛լ ավելի մեծ ավտորիտարիզմ», - ասել Է Բրիտանիայի նորանշանակ վարչապետը:

Նա հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիան «չպետք Է ապավինի Սառը պատերազմի ժամանակների պարզունակ հռետորաբանությանը», նաև ընդգծել Է, որ Չինաստանի դերն անտեսել չի կարելի: «Մենք չենք կարող պարզապես անտեսել Չինաստանի նշանակությունը համաշխարհային հարցերում՝ գլոբալ տնտեսական կայունության համար կամ այնպիսի խնդիրների լուծման հարցում, ինչպիսին կլիմայի փոփոխությունն Է», - ասել է Ռիշի Սունակը: Բրիտանիայի վարչապետը հավելել է, որ Բրիտանիա-Չինաստան հարաբերությունների «ոսկե դարաշրջանն» ավարտվել է, ինչպես իրեն սպառել է այն «միամիտ գաղափարը», թե Արևմուտքի հետ ավելի շատ առևտուրը Չինաստանին կտանի դեպի քաղաքական բարեփոխումներ:

«Ոսկե դարաշրջան» արտահայտությունը ասոցացվում է երկու երկրների միջև ավելի սերտ հարաբերությունների հետ, որոնք հաստատվել էին Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի ժամանակ, սակայն դրանից հետո Լոնդոնի և Պեկինի հարաբերությունները վատթարացել են:

Հայերեն

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին

Ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներին

Հեգսեթը հնարավոր է համարել Իրանին հարվածների վերսկսումը

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին

Գյումրիի պատմական և մշակութային միջավայրում կհնչի ջազ․ կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը

ԱՄՆ-ն Սիրիան հեռացրել է ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկից. Դամասկոսը ողջունել է այս քայլը

ՀՀ դեսպանն ու Վրաստանի Ազգային բանկի նախագահը քննարկել են ֆինանսաբանկային ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Իրանի ֆինանսների նախարար

Ոստիկանության գվարդիայի ծառայողները բացահայտել են շուրջ 600 հանցագործության դեպք

Պեսկովը «կեղծ լուրեր» է որակել Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու պլանների մասին հաղորդագրությունները