Միջազգային

Մասկը կարծում Է, որ Twitter-ը մարտ Է մղում հանուն քաղաքակրթության ապագայի

2 րոպեի ընթերցում

Մասկը կարծում Է, որ Twitter-ը մարտ Է մղում հանուն քաղաքակրթության ապագայի

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը համոզված Է, որ իրեն պատկանող Twitter սոցիալական հարթակում մարտ Է ընթանում հանուն քաղաքակրթության ապագայի, հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Սա մարտ Է հանուն քաղաքակրթության ապագայի: Եթե խոսքի ազատությունն անհետանա նույնիսկ ԱՄՆ-ում, առջևում մեզ սպասվում Է սոսկ բռնկալություն», - գրել Է Մասկը Twitter-ում:

Միլիարդատերն այս կերպ Է պատասխանել այն օգտատիրոջը, որը երկրի ձախ ուղղվածություն ունեցող զանգվածային լրատվամիջոցներին և խոշոր տեխնոլոգիական ընկերություններին մեղադրել Էր «տեղեկատվության լիակատար վերահսկողության մոլագարության մեջ», քանի որ նրանք դժգոհել էին Մասկի բարեփոխումներից:

Ավելի վաղ գրառման մեջ Մասկը հայտնել Է, որ Apple ընկերությունն սպառնացել Է հեռացնել Twitter-ի հավելվածն AppStore խանութից, սակայն չի հայտնել դրա պատճառը: Բացի դրանից, Մասկը նշել Է, որ Apple-ը գրեթե դադարել Է գովազդ զետեղել իր հարթակում: Գործարարը խոստացել Է, որ շուտով Twitter-ում կհրապարակվեն համացանցում խոսքի ազատության ճնշման վկայությունները: Իլոն Մասկը Twitter-ի ձեռքբերման գործարքը կնքել է հոկտեմբերի 27-ին՝ սոցիալական հարթակի սեփականատերը դառնալու համար վճարելով 44 միլիարդ դոլար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում