Միջազգային

Իռլանդիայի անձնական տվյալների պաշտպանության հանձնաժողովը 265 միլիոն եվրոյով տուգանել է Meta-ին

1 րոպեի ընթերցում

Իռլանդիայի անձնական տվյալների պաշտպանության հանձնաժողովը 265 միլիոն եվրոյով տուգանել է Meta-ին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդիայի անձնական տվյալների պաշտպանության հանձնաժողովը տուգանել է Meta (Facebook)-ին 265 միլիոն եվրոյով՝ տվյալների արտահոսքի համար:.«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրել է Ռիա Նովոստին:

«Տվյալների պաշտպանության հանձնաժողովն այսօր հայտնել է հետաքննության ավարտի մասին՝ սահմանելով 265 միլիոն եվրո տուգանք Meta կազմակերպության նկատմամբ և պարտադրել, որ վերջինս մի շարք վերականգնողական միջոցառումներ իրականացնի»,-նշվում է կայքում:

Իռլանդիայի անձնական տվյալների պաշտպանության հանձնաժողովը հետաքննությունը սկսել էր նախորդ տարվա ապրիլին՝ հիմնվելով անձնական տվյալների արտահոսքի մասին՝ մամուլի հրապարակումների վրա:

Meta կազմակերպության ներկայացուցիչը The Wall Street Journal-ի հետ զրույցում ասել է, որ դեռ քննարկելու են՝ որոշումը դատական կարգով բողոքարկելու են, թե ոչ:

«Տվյալների արտահոսքն անընդունելի է և հակասում է մեր կանոններին»,- ասել է Meta-ի ներկայացուցիչը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում