Ուկրաինայում պլանավորում են մանդատից զրկել պատերազմի պատճառով երկիրը լքած շուրջ 10 պատգամավորի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի շուրջ 10 պատգամավոր, որոնք երկրում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր լքել են Ուկրանիայի տսարածքը և մինչ այս պահը չեն վերադարձել աշխատանքի, կզրկվեն պատգամավորական մանդատից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Unian-ը, այս մասին հայտարարել է Գերագույն Ռադայի ղեկավար Ռուսլան Ստեֆանչուկը։

Ստեֆանչուկը հայտնել է, որ այդ պատգամավորներն արդեն հեռացվել են այն պաշտոններից, որոնք զբաղեցնում էին Գերագույն Ռադայում։ Նրանք չեն ստանում նաև իրենց աշխատավարձը։

«Հիմա մենք սպասում ենք հնարավոր որոշումների՝ նրանց մանդատից զրկելու հարցով, սակայն դա այնքան էլ հեշտ չէ։ Մեզ մոտ մանդատից զրկելու հիմքերը հստակ ամրագրված են Սահմանադրության մեջ, դրանք 7-ն են։ Մենք չենք կարող այլ որոշում ընդունել, բացի այդ 7 հիմքերից, որոնք կան Սահմանադրության մեջ, իսկ Սահմանադրությունը չենք կարող փոխել ռազմական դրության ընթացքում։ Բայց մենք կգտնենք հնարավորություն, որպեսզի հրաժեշտ տանք այդ պատգամավորներին»,- ասել է Ստեֆանչուկը։

Հայերեն Русский

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ վարչապետը ժամանել է Ֆրանսիա

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին