Միջազգային

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդմնակալությամբ ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը

1 րոպեի ընթերցում

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդմնակալությամբ ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրություններում հաղթանակ տարած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նոյեմբերի 26-ին երդմնակալության արարողությամբ ստանձնել է պաշտոնը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Երդմնակալության պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Անկախության պալատում։

«Հանդիսավոր կերպով երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետևել Ղազախստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ ինձ վստահված բարձր պարտականությունները»,- երդմնակալության ժամանակ ասել է Տոկաևը՝ աջ ձեռքը դնելով երկրի սահմանադրության վրա։

Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի էին ունեցել նոյեմբերի 20-ին։ 69,44 տոկոս մասնակցության պայմաններում Տոկաևը ստացել էր ընդհանուր ձայների 81,31 տոկոսը։ Համաձայն փոփոխված սահմանադրության՝ նա կպաշտոնավարի 7 տարի՝ առանց վերընտրվելու իրավունքի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում