Նեյմարը կշարունակի ելույթները Մունդիալում խմբային փուլի ավարտից հետո
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի ֆուտբոլի ազգային ընտրանու և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կշարունակի ելույթներն աշխարհի առաջնությունում միայն խմբային փուլից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Eurosport-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի Սերբիայի հետ խաղում: Հանդիպումն ավարտվել է բրազիլացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով: Նեյմարը փոխարինվել է 79-րդ րոպեին։
Նեյմարը 30 տարեկան է, 2017-ին իսպանական «Բարսելոնա»-ից տեղափոխվել է ֆրանսիական ՊՍԺ ՝ ռեկորդային 222 միլիոն եվրոյով: Բրազիլիայի հավաքականի կազմում նա դարձել է 2013-ի Կոնֆեդերացիաների գավաթակիր և 2016-ի օլիմպիական չեմպիոն: Հարձակվողն ազգային թիմի կազմում անցկացրել է 121 հանդիպում եւ խփել 75 գոլ։