Միջազգային

ՀԱՊԿ-ի հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի 2023 թ.-ին Մինսկում

2 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ի հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի 2023 թ.-ին Մինսկում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2023 թվականի չորրորդ եռամսյակում Մինսկում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից: «ՀԱՊԿ-ի ՀԱԽ-ի (Հավաքական անվտանգության խորհուրդ) հերթական նստաշրջանը կկայանա 2023 թվականի չորրորդ եռամսյակում Մինսկ քաղաքում»,- հաղորդել Է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը` ամփոփելով նոյեմբերի 23-ին Երևանում անցկացված գագաթնաժողովի արդյունքները:

ՀԱՊԿ-ի նախագահությունը նոր միջնստաշրջանային փուլում անցել Է Բելառուսին: Ավելի վաղ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել Էր, որ Մինսկը ՀԱՊԿ-ի նախագահությունն ընդունում Է «միջազգային հարաբերությունների համակարգային ճգնաժամի ժամանակաշրջանում»: «Ակնհայտ Է Եվրասիական մայրցամաքում ռազմաքաղաքական իրադրության աննախադեպ սրումը, նոր աշխարհակարգի հարցին մոտեցումների հետագա բևեռացումը», - հաղորդել Է Լուկաշենկոն, նոյեմբերի 23-ին Երևանում հանդես գալով ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի լիագումար նիստում: Նա նաև ընդգծել Է, որ «բելառուսական նախագահությունը կգործադրի բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը, որոնք ուղղված են լարվածության ապաԷսկալացմանը, հակամարտային ներուժի նվազեցմանը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի անդամների համատեղ գործողությունների միջոցով փոխադարձ վստահության մակարդակի բարձրացմանը»:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում