Քաղաքականություն

ԱԺ նախագահը ենթադրում է, որ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի

1 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահը ենթադրում է, որ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ենթադրում է, որ «Հայաստան» խմբակցությունից երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի:

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանին և Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի: Հարցին, թե արդյոք ճիշտ ե՞ն մամուլում հրապարակված անունները և արդյոք Ազգային ժողովում անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց:

«Ենթադրում եմ, որ այո: Այլ տեղեկություններ չունեմ, բայց մեր մամուլը շատ լավ է աշխատում և շատ հաճախ ավելի տեղեկացված է, քան բարձրաստիճան պաշտոնյաները, ուստի ենթադրում եմ, որ այդ անունները ճիշտ են, և գործընթաց կսկսվի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սիմոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում