Հայաստան

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

1 րոպեի ընթերցում

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Սահմանամերձ Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան, Բերդ և Դիլիջան խոշորացված համայնքներին բարերար Միքայել Վարդանյանը  նվիրել է  10 հատ տրակտոր՝ իր հարակից գործիքներով, և 5 հատ բեռնատար մեքենա:

Նվիրաբերված ամբողջ տեխնիկան կծառայի 4 խոշորացված համայնքների բոլոր 60 գյուղերի ֆերմերային տնտեսություններին:

Նոր տեխնիկայի շնորհիվ գյուղացիները ժամանակին կկատարեն հողագործական աշխատանքները, մշակվող ցանքատարածությունները կմեծացնեն և կզարգացնեն մարզում գյուղատնտեսությունը:

Ծրագրի իրագործման համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 128 մլն դրամ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում