Գրիգոր Մինասյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրենին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն պարոն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արդարադատության նախարարությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ասիական զարգացման բանկի և Արդարադատության նախարարության համագործակցության շրջանակում արդեն իսկ իրականացված բազմաթիվ ոլորտային բարեփոխումներին, այդ թվում՝ նոր արբիտրաժային կենտրոնի կանոնադրության, արբիտրաժային կանոնների և արբիտրաժային խորհրդի գործունեության կարգի փորձաքննությանը, արբիտրաժային կենտրոնի էլեկտրոնային հարթակի տեխնիկական առաջադրանքի մշակման աշխատանքների աջակցմանը, ռազմավարական փաստաթղթերի մշակման կարողությունների և ռազմավարական կանխատեսումների կարողությունների զարգացմանը, արբիտրաժի հետ կապված միջազգային փորձի ուսումնասիրմանը, արբիտրաժի վերաբերյալ միջազգային առաջիկա կոնֆերանսի կազմակերպմանը, ինչպես նաև՝ սնանկության համապարփակ օրենսդրության մշակման աշխատանքների աջակցմանը։

Քննարկվել են նաև առաջարկներ՝ հետագա համագործակցության շրջանակի ընդլայնման հետ կապված։

Գրիգոր Մինասյանը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի աջակցությունը, առաջիկա բարեփոխումներին միջազգային գործընկերների ներգրավվածության պատրաստակամությունը և հույս հայտնել, որ համագործակցության նման բարձր արդյունավետությունը կշարունակվի նաև ապագայում։

Հայերեն Русский

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը