Պատգամավորն առաջարկում է պայթուցիկ նյութերի ներկրումն ու պահեստավորումը դարձնել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկում էպայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների ներկրումը, պահեստավորումը, կիրառումը (շահագործումը), ինչպես նաև հրագործական, արտադրատեսակների, ներմուծմամբ զբաղվելու գործունեությունը, արտադրությունը, պահեստավորումը, առևտուրը և կիրառումը դարձնել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է շրջանառության մեջ դրված նախագծերից: Պատգամավորը փոփոխություններ է առաջարկում «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»,«Տեղական ինքնակառավարման մասին», «Պետական տուրքի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում:

Նախագծի հեղինակման համար պատճառ է դարձել օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր պայթյունը: Նշվում է, որ ողբերգական դեպքից հետո անհրաժեշտություն է առաջացել պայթուցիկ նյութերին վերաբերող լիցենզավորման ենթակա գործընթացներին զուգահեռ նաև դրանց ներկրումը, պահեստավորումը և կիրառումը (շահագործումը) լիցենզավորման տեսանկյունից կանոնակարգել:

Ներկայումս հրագործական նյութերի արտադրությունը, ներմուծումը և առևտուրն իրականացվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված ծանուցման ենթակա գործունեության իրականացման պարզ ընթացակարգով, սակայն հաշվի առնելով, որ այդ գործառույթներն իրենց մեջ պարունակում են անվտանգության, առողջապահական և այլ բաղադրիչներ, ուստի անհրաժեշտություն է առաջացել գործընթացը բերել լիցենզավորման դաշտ: Սա, ըստ նախագծի հեղինակի, հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկել:

Առաջարկվում է նաև հրագործական արտադրատեսակների արտադրությունը, վտանգավորության աստճանով պայմանավորված դարձնել որպես փորձաքննության ենթակա լիցենզավորման գործունեության տեսակ այն մոտեցմամբ, ինչը նախատեսված է պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության պարագայում: Նշվում է, որ նախագիծը մշակվել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի և արտակարգ իրավիճակների նախարարության մասնակցությամբ:

Հայերեն

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին