Միջազգային

Հայտնի են Ղազախստանում կայացած նախագահական ընտրությունների ամփոփիչ տվյալները

1 րոպեի ընթերցում

Հայտնի են Ղազախստանում կայացած նախագահական ընտրությունների ամփոփիչ տվյալները

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթել Է պետության ղեկավարի՝ նոյեմբերի 20-ին կայացած ընտրություններում՝ հավաքելով ընտրողների քվեների 81,31 տոկոսը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 22-ին տեղի ունեցած ճեպազուցում այս ամփոփիչ տվյալները հայտնել Է Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուռլան Աբդիրովը:

«Տոկաև Կասիմ-Ժոմարտ Քեմելի՝ 6 456 392 քվե կամ ընտրողների ձայների 81,31 տոկոսը»,- նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը: Աբդիրովը նշել Է, որ այս տվյալները տրամադրվել են մարզերի և Ալմաթի, Աստանա և Շիմքենդ քաղաքների տարածքային հանձնաժողովների կողմից: Ընտրողների մասնակցությունը կազմել Է 69,44 տոկոս: Պետության ղեկավարի՝ 2019 թվականի հունիսի 9-ի նախորդ ընտրություններում Տոկաևը հավաքել Էր ընտրողների քվեների 70,96 տոկոսը: Տոկաևի պաշտոնակալության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում