ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարի մայրաքաղաք Դոհայում` «Էլ Բայտ» մարզադաշտում, կայացավ աշխարհի 22-րդ առաջնության բացման պաշտոնական արարողությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քառորդ ժամ տևած բացման արարողությանը մասնակցեց հոլիվուդյան աստղ Մորգան Ֆրիմանը: Լուսային շոույին հաջորդեց աշխարհի առաջնության ամենահայտնի երգերով և պարերով լի ներկայացումը:
Աշխարհի այս առաջնությունն արդեն իսկ բացառիկ է,քանի որ անցկացվում է ձմռանը,առաջին անգամ արաբական երկրում և երկրորդ՝ ասիական երկրում(առաջինը Կորեայում և Ճապոնիայում էր2002թվականին): Բացառիկության տեսանկյունից.ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվելու է մարզադաշտերում,որոնք լինելու են փակ և ունեն հատուկ օդորակման համակարգ:Եվ այս աշխարհի առաջնությունը վերջինն է,որին մասնակցում են36թիմեր,հաջորդիվ կայանալիք ԱԱ-ներում կլինեն48թիմեր:
Մունդիալի եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին: