Միջազգային

Չինաստանի նախագահը խոստացել է ընդլայնել բարձրորակ ապրանքների ներմուծումը

1 րոպեի ընթերցում

Չինաստանի նախագահը խոստացել է ընդլայնել բարձրորակ ապրանքների ներմուծումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանն ակտիվորեն կընդլայնի բարձրորակ ապրանքների և մատուցվող ծառայությունների ներմուծումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նոյեմբերի 19-ին նշել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին, որն անցկացվում է Բանգկոկում:

«Մենք պետք է հավատարիմ մնանք բաց տարածաշրջանային համագործակցությանը և համատեղ խթանենք Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բարգավաճմանը և բարձրացնենք տարածաշրջանում տնտեսական համագործակցության մակարդակը»,-նշել է նա:

Նա վստահեցրել է՝ Չինաստանի չի փոխի բարձր մակարդակով համագործակցությունն ընդլայնելու վճռականությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում