Միջազգային

Ռուսաստանն Ուկրաինայի հարցի շուրջ ոչինչ չունի խոսելու ԱՄՆ-ի հետ. ՌԴ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն Ուկրաինայի հարցի շուրջ ոչինչ չունի խոսելու ԱՄՆ-ի հետ. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հարցի շուրջ Մոսկվան ոչինչ չունի խոսելու Վաշինգտոնի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել Է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Ո՛չ, նրանց հետ Ուկրաինայի շուրջ պարզապես ոչինչ չկա խոսելու», - Ռյաբկովն ասել Է լրագրողներին՝ պատասխանելով «Ինտերֆաքս» գործակալության այն հարցին՝ պլանավորվել են արդյոք Ուկրաինայի հարցով շփումներ ԱՄՆ-ի հետ: Նրա խոսքով՝ եթե ուկրաինական թեման Է առաջ գալիս շփումների ժամանակ, ապա «ազդակների փոխադարձ ուղարկման ժանրով»:

«Երկխոսություն, առավել ևս բանակցություններ, պարզապես չի կարող լինել՝ հաշվի առնելով դիրքորոշումների արմատական հակադրությունը», - ասել Է ՌԴ փոխարտգործնախարարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում