Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են «հացահատիկային գործարք»-ը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 18-ին հեռախոսազրույց են անցկացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահականի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային գործընթացները՝ կենտրոնանալով «հացահատիկային համաձայնագրի» վրա։

Էրդողանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ «հացահատիկի նախաձեռնությունը» 120 օրով երկարացնելու հարցում կառուցողական դիրքորոշման համար։

Թուրքիայի նախագահն ասել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև պատերազմի երկարաձգումը մեծացնում է ռիսկերը, և, հետևաբար, կարևոր է վերսկսել դիվանագիտական բանակցությունները։

Էրդողանը Թուրքիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետախուզական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը «բանալի» է անվանել անվերահսկելի էսկալացիայի կանխման համար։

Էրդողանը գոհունակություն է հայտնել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու՝ Ռուսաստանի ղեկավարի առաջարկի վերաբերյալ:

Նրա խոսքով՝ աշխատանքային խմբերն առաջիկայում ակտիվ քննարկումներ կանցկացնեն հարցի շուրջ՝ հաշվի առնելով տեխնիկական, իրավական և առևտրային ասպեկտները։

Թուրքիայի նախագահը նաև երախտագիտություն է հայտնել Պուտինին՝ նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ ցավակցության համար։

Հայերեն Русский Türkçe

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան