«Թվիթեր»-ը փակել է գրասենյակներն աշխատակիցների առաջ մինչև հաջորդ շաբաթ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թվիթեր»-ն իր աշխատակիցներին ասել է, որ ընկերության գրասենյակային շենքերը ժամանակավորապես փակ կլինեն և կբացվեն երկուշաբթի՝ նոյեմբերի 21-ին: Ընկերությունը նման քայլի դիմելու ոչ մի պատճառաբանություն չի ներկայացրել, փոխանցում է «Արմենպրես»-ը:

BBC-ի տրամադրության տակ հայտնված հաղորդագրությունում նշվում է, որ աշխատակիցները շարունակեն հետևել ընկերության քաղաքականությանը և «զերծ մնան ընկերության գաղտնի տեղեկատվությունը սոցիալական ցանցերում, լրատվամիջոցների հետ և այլ հարթակներում քննարկելուց»:

Ըստ օրերս լրատվամիջոցներում տարածված լուրերի՝ Իլոն Մասկը «Թվիթեր»-ի անձնակազմին հայտնել էր, որ նրանք պետք է համաձայնեն արտաժամյա և առավելագույն արյունավետությամբ աշխատել կամ հեռանան աշխատանքից:

Այն աշխատակիցները, ովքեր մինչև նոյեմբերի 17-ը չեն հայտնել ընկերությունում մնալու իրենց որոշման մասին, կստանան երեք ամսվա աշխատավարձ և կհեռացվեն աշխատանքից:

Գրասենյակները ժամանակավորապես փակելու մասին հայտարարության հետ մեկտեղ սկսել են լուրեր շրջանառվել, որ մեծ թվով աշխատակիցներ ազատման դիմում են ներկայացրել, քանի որ չեն ընդունել Մասկի առաջադրած պայմանները:

Ընկերությունն ավելի վաղ նաև տեղեկացրել էր, որ կհրաժարվի աշխատակիցների շուրջ 50 %-ից:

Ամերիկացի ձեռնարկատեր, ճարտարագետ, գյուտարար Իլոն Մասկը «Թվիթեր»-ի ձեռքբերման գործարքը կնքել է հոկտեմբերի 27-ին՝ սոցիալական հարթակի սեփականատերը դառնալու համար վճարելով 44 միլիարդ դոլար:

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա