Միջազգային

Փելոսին հրաժարվել է Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ղեկավարի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

Փելոսին հրաժարվել է Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ղեկավարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ հրաժարվում է Պալատում դեմոկրատների ղեկավարի դերից: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է գրեթե 20 տարի, փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին տեղեկանալով BBC-ից: 82-ամյա Փելոսին Ներկայացուցիչների պալատի առաջին կին խոսնակն է: Չնայած դեմոկրատների ղեկավարի պաշտոնից հրաժարվելուն՝ նա կշարունակի Կոնգրեսի ստորին պալատում ներկայացնել Կալիֆոռնիա նահանգը:

«Հաջորդ Կոնգրեսում ես չեմ փորձի վերընտրվել որպես դեմոկրատների ղեկավար: Եկել է ժամանակը, որ նոր սերունդն առաջնորդի դեմոկրատներին», - ասել է Ներկայացուցիչների պալատի խոսնակը: Փելոսին նման հայտարարություն է անում այն ժամանակ, երբ հայտնի է դարձել, որ ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքներով Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կկազմեն հանրապետականները՝ թեև շատ չնչին տարբերությամբ: Նենսի Փելոսին կշարունակի խոսնակի պաշտոնը զբաղեցնել մինչև հունվար, երբ նոր Կոնգրեսը կսկսի աշխատանքը: Ամենայն հավանականությամբ, Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ղեկավարությունը կստանձնի Նյու Յորքը ներկայացնող կոնգրեսական Հաքիմ Ջեֆրիզը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում