Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանի՝ տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ուղղված հետաքրքրվածությունը. ՀՀ ԱԺ նախագահը՝ Վրաստանի վարչապետին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, կողմերը շնորհավորել են միմյանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ՝ շեշտելով, որ երկու ժողովուրդներին կապում է ընդհանուր պատմությունը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդմամբ, ուստի բարձր է գնահատում Վրաստանի՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանն ուղղված հետաքրքրվածությունը:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է նաեւ, որ Ադրբեջանը, շարունակելով ծավալապաշտական քաղաքականությունը, սեպտեմբերի 13-ին լայնածավալ հարձակում է ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հանդեպ:

Անդրադառնալով Արցախի հարցին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ առաջնային է մնում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու ազատությունների երաշխավորման, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը միտված երկկողմ համագործակցության հեռանկարները: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ երեկ ջերմ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ փաստել, որ հայ-վրացական հարաբերություններն այժմ ավելի բարձր մակարդակի վրա են, քան երբեւէ: Նրա խոսքով՝ դա են վկայում բարձրաստիճան փոխայցերի հաճախականությունը եւ խաղաղության ձգտելու ընդհանուր ջանքերը:

Հայերեն English Español Français Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան