Միջազգային

Թրամփը պաշտոնապես հայտարարել Է 2024 թվականի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը պաշտոնապես հայտարարել Է 2024 թվականի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ կրկին կառաջադրի իր թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում: «Այսօր ես հայտարարում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար իմ թեկնածության առաջադրման մասին»,- ասել Է նա նոյեմբերի 15-ին Ֆլորիդայի նահանգում իր կողմնակիցներին հղած հատուկ ուղերձում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թրամփը հավելել Է, որ այդ որոշումն ընդունել Է, որպեսզի «Ամերիկան դարձնի վերստին հզոր և փառավոր»: «Ես խնդրում եմ ձեր ձայները, ձեր աջակցությունը, բարեկամությունն ու աղոթքը: Դա արտակարգ, բայց վտանգավոր արկած կլինի», - հավելել Է նա: Ավելի քան մեկ ժամ տևած ելույթում ԱՄՆ նախկին նախագահն անդրադարձել է տարբեր հարցերի, այդ թվում՝ անվտանգությանը, էներգետիկ անկախությանը և հանցավորության դեմ պայքարին: Թրամփն առաջինն է, ով հայտ է ներկայացնում 2024 թվականի ընտրություններին առաջադրվելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում