Լավրովը Կիևին բանակցությունների կոչ է արել, Զելենսկին խաղաղության պայմաններ է առաջադրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որքան ավելի երկար Կիևը հրաժարվի բանակցություններից, այնքան ավելի դժվար կլինի պայմանավորվածության հասնել: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մեծ 20-յակի երկրների գագաթնաժողովի շրջանակներում պատասխանելով լրագրողների հարցերին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ի հրապարակումից:

Լավրովը շեշտել է, որ ոչ թե Ռուսաստանն է հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից, այլ Կիևը:

Ավելի վաղ Մեծ 20-յակի գագաթնաժողովին տեսակապի ձևաչափով միացել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: BBC-ի փոխանցմամբ՝ նա կոչ էր արել վերջ դնել «Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած պատերազմին»: Իր ելույթում Զելենսկին նշել էր, որ խաղաղության գործընթաց սկսելու համար Ռուսաստանը պետք է դուրս բերի զորքերն Ուկրաինայից, փոխհատուցում վճարի Կիևին պատճառած վնասի համար և ճանաչի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Նա նաև կոչ է արել կատարել գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

Զելենսկին նաև կոչ է արել երկարաձգել ուկրաինական հացահատիկի արտահանման գործարքը, որը կնքվել է հուլիսին ՄԱԿ-ի և Ռուսաստանի միջև:

Ըստ ՄԱԿ-ի՝ գործարքի կնքումից ի վեր հաջողությամբ արտահանվել է 10 տոննա ուկրաինական հացահատիկ և գյուղատնտեսական ապրանքներ, ինչն օգնել է կանխել պարենի համաշխարհային ճգնաժամը: Գործարքի գործողության ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին:

Հայերեն

Վատիկանի բարձրաստիճան դիվանագետը Մոսկվայում մի շարք հանդիպումներ է անցկացրել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-27/08/26

Լիլիթ Մակունցը հանդիպել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ

Ասիական ինդեքսներ - 27/08/26

Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը

Արսեն Թորոսյանը ներկայացրել է իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած բարեփոխումների հաշվետվությունը

ՀՀ նախագահն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին

Ռուսաստանի ԱԳՆ-ն սպառնացել է հարվածել բրիտանական ռազմական օբյեկտներին Ուկրաինայում և դրա սահմաններից դուրս

ԿԸՀ-ն հաստատել է ՏԻՄ ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը

Հայաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին