Եվս 150 չինական ավտոբուսներ Երևանի ճանապարհին են. քաղաքապետ Սարգսյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի համար նախատեսված 150 ավտոբուսներ արդեն Չինաստանի նավահանգստում են, որտեղից էլ օրեր անց կուղևորվեն մայրաքաղաք Երևան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ համայնքի տրանսպորտային բարեփոխումների շրջանակներում ևս 150 ավտոբուսներ արդեն Չինաստանի նավահանգստում են, որտեղից էլ օրեր անց կուղևորվեն մայրաքաղաք Երևան»,- գրել է Հրաչյա Սարգսյանը՝ տեղադրելով համապատասխան տեսանյութ: