Սպորտ

Բիչախչյանը մասնակցեց «Պոգոն»-ի հաղթական խաղին

1 րոպեի ընթերցում

Բիչախչյանը մասնակցեց «Պոգոն»-ի հաղթական խաղին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Վահան Բիչախչյանը մասնակցեց ակումբի հաղթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրում «Պոգոն»-ը հյուրընկալվել էր «Ռադոմ»-ին: Հյուրերին հաջողվեց առավելության հասնել 2:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Վահան Բիչախչյանը «Պոգոն»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց խաղավարտին մոտ` 87-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Պոգոն»-ը Լեհաստանի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակում 4-րդ հորիզոնականում է: Թիմն ունի 29 միավոր: 41 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարը «Ռակով»-ն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում