Սպորտ

«Ինտեր»-ը «Ատալանտա»-ի նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ 4-րդն է. Մխիթարյանը մասնակցեց խաղին

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը «Ատալանտա»-ի նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ 4-րդն է. Մխիթարյանը մասնակցեց խաղին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆոըտբոլի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Ատալանտա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերիա Ա-ի այս տուրում Միլանի «Ինտեր»-ն արտագնա խաղում հյուրընկալվելով «Ատալանտա»-ին` առավելության հասավ 3:2 հաշվով: Միլանյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն, իսկ Պալոմինոն դարձավ ինքնագոլի հեղինակ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 80-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը բարձրացավ 4-րդ հորիզոնական և իր ակտիվում ունի 30 միավոր:

Մրցաշարային աղյուսակի առաջատարը 41 միավորով «Նապոլի»-ն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում