«Նալջի» փոթորիկը 160 մարդու կյանք է խլել Ֆիլիպիններում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 5,56 մլն մարդու Է առնչվել Ֆիլիպիններում մոլեգնող «Նալջի» արևադարձային փոթորիկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, կիրակի օրը Ռիսկերի կանխարգելման և տարերային աղետների վերացման ազգային խորհրդի հրապարակած զեկույցի համաձայն՝ երկրի գյուղատնտեսությանը և ենթակառուցվածքներին հասցված ընդհանուր վնասը գերազանցել է 11,83 մլրդ պեսոն (206,9 մլն ԱՄՆ դոլար):

Գերատեսչության տվյալներով՝ 356,2 հազար տեղահանված անձինք շարունակում են գտնվել 128 տարհանման կենտրոններում, ավելի քան 356,1 հազար մարդ նախապես լքել է իրենց տները։ Առնվազն 160 մարդ փոթորկի զոհ է դարձել, 146-ը տարբեր վնասվածքներ են ստացել, 29-ը համարվում են անհետ կորած: Հանրապետության 13 տարածաշրջաններում գրանցվել է տարերքի հարվածի հետ կապված ավելի քան 1,6 հազար միջադեպ, այդ թվում՝ ջրհեղեղներ և սողանքներ: Գյուղատնտեսության վնասը գնահատվում է 6,4 մլրդ պեսո (111,9 մլն դոլար)։

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով