Հասարակական

Եղիշե Կիրակոսյանը և Լիպարիտ Դրմեյանը քննարկումներ կանցկացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում

1 րոպեի ընթերցում

Եղիշե Կիրակոսյանը և Լիպարիտ Դրմեյանը քննարկումներ կանցկացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը դեկտեմբերի 1-9-ը ներառյալ կգործուղվեն Ֆրանսիա (Ստրասբուրգ), որտեղ կկայանան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման քարտուղարության պաշտոնատար անձանց հետ խորհրդակցություն մասնակցելու և քննարկումներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց գործուղելու մասին որոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացրել է նոյեմբերի 11-ին։ Այն հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին և վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին 2022 թվականի դեկտեմբերի 1-9-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման քարտուղարության պաշտոնատար անձանց հետ կայանալիք խորհրդակցությանը մասնակցելու և քննարկումներ ունենալու նպատակով»,- ասվում է որոշման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում