Միջազգային

Կրեմլում քննարկում են G20-ի եւ ԱԽՏՀ-ի գագաթնաժողովներին Պուտինի մասնակցության տարբերակները

1 րոպեի ընթերցում

Կրեմլում քննարկում են G20-ի եւ ԱԽՏՀ-ի գագաթնաժողովներին Պուտինի մասնակցության տարբերակները

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննարկվում են G20-ի եւ ԱԽՏՀ-ի (Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության) գագաթնաժողովներին Ռուսաստանի մասնակցության տարբեր ձեւաչափերը. որոշումն ընդունվելու Է օրերս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Առաջվա պես քննարկվում են տարբեր ձեւաչափեր: Այն բանից հետո, երբ որոշումն ընդունվի, ես կարծում եմ՝ օրերս, մենք ձեզ կհաղորդենք»,-ասել Է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի արդյոք միջոցառումներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում