Հյուսիսային Կորեան հերքել է Ռուսաստանին զենք մատակարարելու շուրջ տեղեկատվությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայում հայտարարել են, որ երբեք սպառազինություն չեն արտահանել Ռուսաստան եւ չեն պլանավորում դա անել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռյոնհապ» հարավկորեական գործակալությունը՝ վկայակոչելով հյուսիսկորեական պաշտոնական ԶԼՄ-ների:

«Մենք կրկին հստակորեն հայտարարում ենք, որ մենք երբեք չենք ունեցել Ռուսաստանի հետ «զենքի մատակարարման շուրջ գործարք», եւ մենք պլաններ չունենք դրանք կնքել ապագայում»,-գործակալությունը մեջբերում Է ԿԺԴՀ-ի զինվորականների հայտարարությունը, որը տարածել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Փենյանի կարծիքով, նման մատակարարումների մասին լուրերը տարածում Է Վաշինգտոնը: Սեպտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Կազմակերպությանն առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային խնդրել Է ներկայացնել այն բանի ապացույցները, որ Ռուսաստանն իբր սպառազինություն Է գնում Իրանից եւ ԿԺԴՀ-ից:

«Ելույթների ընթացքում (ՄԱԿ-ի ԱԽ-ում արեւմտյան դիվանագետների) ուշադրություն Է գրավել եւս մեկ թեզիս: Դա ԱՄՆ-ի եւ Միացյալ Թագավորության անառարկելի պնդումն Է այն մասին, թե Ռուսաստանն իբր սպառազինություն Է գնում Իրանից եւ ԿԺԴՀ-ից:

Ես կցանկանայի այժմ նրանց խնդրել՝ կա՛մ ներկայացնել ապացույցներ, կա՛մ խոստովանել ոչ հավաստի տեղեկատվության տարածումը ՄԱԿ-ի Անվտանգության անդամների շրջանում»,-հայտարարել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն English Français Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ