Արմենիա Վայնի «Երևան» կարմիր գինին The Guardian պարբերականի էջերում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գինու ոլորտում հայտնի լրագրող բրիտանացի Ֆիոնա Բեքեթը The Guardian պարբերականի էջերում ներկայացնում է 5 գինի՝ ձմռան ցուրտ օրերը ջերմացնելու համար, որոնց շարքում է Արմենիա Վայն ընկերության «Երևան» կարմիր գինի։

«Մենք բոլորս էլ հիմա ջերմանալու կարիք ունենք,որպեսզի հաղթահարենք գորշությունը․ այս իրավիճակին դիմակայելու իմ ռազմավարությունը համեղ ուտեստներն են, ծածկոցով փաթաթվելը, գորգերը, բուրավետ մոմերը, և լավ գինին, այլ կերպ ասած՝ «ջերմացնող» գինին»։

«Ջերմացնող» գինիները ծանոթ զգացումներ են արթնացնում․ պետք է նշեմ, որ այսպիսի գինիներ փնտրելու ճանապարհին ինձ այնքան գրավեց հայկական կարմիրը, որ ստիպված էի ներառել այն իմ ցուցակում՝ հատկապես իր տպավորիչ համի շնորհիվ»,- նշում է Ֆիոնա Բեքեթը։

«Նրանց համար, ովքեր ցանկանում են կարգավորել խմելը, ասեմ՝ հարցը ոչ թե քանակն է, այլ որակը»,-վստահեցնում է գինու գիտակը, և ավելացնում, որ հարցը նույնիսկ թանկարժեք կամ հանրահայտ գինիները չեն, այլ հենց այն գինիները, որոնք ձեզ կօգնեն ստեղծել հարմարավետության տիրույթ։

Արմենիա Վայնի Երևան շարքն աչքի է ընկնում բուրային նուրբ ու բազմազան փնջերով։ Այն վաճառվում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ավելի քան 30 երկրներում և դարձել է շատ գինեսերների ֆավորիտը։ Իսկ The Guardian-ի ուշադրությանը գրաված «Երևան» կարմիրն ունի 15-ից ավել բարձրագույն պարգև միջազգային ամենահեղինակավոր մրցույթներից և ցուցահանդեսներից։

Հայերեն العربية Español Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին