Միջազգային

Շվեյցարիայում ստեղծել են 1905 մետր երկարությամբ գնացք, որը տեղ Է գտել Ռեկորդների գրքում

1 րոպեի ընթերցում

Շվեյցարիայում ստեղծել են 1905 մետր երկարությամբ գնացք, որը տեղ Է գտել Ռեկորդների գրքում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի երկաթուղային ընկերությունը գերազանցել Է Գիննեսի համաշխարհային ռեկորդը՝ ստեղծելով 1905 մետր երկարությամբ գնացք, որը բաղկացած Է 100 վագոնից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է United Press International գործակալությունը:

Գնացքը 25 կիլոմետր ճանապարհն անցել Է մեկ ժամում: Գիննեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչը, որը ներկա Է եղել ուղեւորության ժամանակ, հաստատել Է, որ գնացքը պաշտոնապես գերազանցել Է աշխարհի ամենաերկար նեղուղի մարդատար գնացքի ռեկորդը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում