Միջազգային

Դանիայի վարչապետ Ֆրեդերիկսենը պաշտոնաթող Է եղել

1 րոպեի ընթերցում

Դանիայի վարչապետ Ֆրեդերիկսենը պաշտոնաթող Է եղել

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը խորհրդարանի ընտրություններից հետո պաշտոնաթողության խնդրագիր Է ներկայացրել Դանիայի Մարգարետ Երկրորդ թագուհուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սոցիալ-դեմոկրատներից Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, որը ոչ մեծ առավելությամբ համընդհանուր ընտրություններում հաղթանակ Է տարել երեքշաբթի օրը, հայտարարել Է, որ չորեքշաբթի օրը պաշտոնաթողության դիմում Է ներկայացրել թագուհուն եւ սկսելու Է ուսումնասիրել կոալիցիա ստեղծելու հնարավորությունը քաղաքական ուժերի շրջանում»,-հաղորդել Է Reuters գործակալությունը: Ավելի վաղ Ֆրեդերիկսենը հայտարարել Էր «լայն կոալիցիայի հիման վրա» կառավարություն ձեւավորելու պլանների մասին: Նոյեմբերի 1-ին Դանիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ:

Վերջին տվյալների համաձայն, ձախ կենտրոնամետ կուսակցությունների «կարմիր» բլոկը, որի մեջ մտնում Է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, խորհրդարանում ստանում Է 179 մանդատից 90-ը, աջ կենտրոնամետ կոալիցիան ունի 73, Ոչ ծայրահեղ կուսակցությունը՝ 16 մանդանտ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում