Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդի նիստում Լուկաշենկոյի արտահայտությունների մեջ որևէ լրջություն չի տեսել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հնչեցրած հայտարարություններին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, ասաց․

«Ցավում եմ, որ ստիպված եմ արձագանքել, որ որևիցե լրջություն նրա արտահայտությունների մեջ չտեսա։ Մտավախություն ունեմ, որ նրա արտահայտած մտքերն այդքան էլ իրենը չէին»։

Հարցին, թե ո՞ւմ նկատի ունի՝ ասելով, որ Լուկաշենկոն չի հայտարարությունների հեղինակը, Սիմոնյանը պատասխանեց․ « Կարող է Ալմաթիից, Բաքվից, Մոսկվայից լինել, բայց հաստատ ինքը չի մտքերի հեղինակը։ Ես կարծում եմ, որ ինքը շատ-շատ ներքին խնդիրներ ունի։ Ես ենթադրում եմ, որ բելառուսի ժողովրդին նույնպես դուր չի եկել այն, ինչ պարոն Լուկաշենկոն ասել է»,- եզրափակեց Սիմոնյանը։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որճիշտ չի լինի ՀԱՊԿ-ն հակադրել Ադրբեջանին: «Հարցը դնել մի կողմից ՀԱՊԿ-ն դուք մեզ հետ եք, կամ ոչ, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանը, չի կարելի, դա ճիշտ չէ: Ադրբեջանն այժմ գլխավորում է բացարձակապես մեր մարդը՝ Իլհամ Ալիևը: Ինչ կլինի վաղը, չէ՞ որ նա հավերժ չէ, ոչ մեկ չգիտի, ուստի այդ հարցերը պետք է լուծել հիմա»,- ասել է Բելառուսի նախագահը՝ ընդգծելով, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը Բելառուսի համար «հարազատ» երկրներ են, և հակամարտությունը երկու երկրների միջև պետք է կարգավորվի բացարձակապես խաղաղ ճանապարհով:

Լուկաշենկոն նաև նշել է, որ Բելառուսը և ինքը՝ որպես նախագահ, կսատարեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համաձայնեցված որևէ որոշման:

Հայերեն English

Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ Մանասյան

Ճնշումը գործադրելու հարցում պետք է սկսենք մեզանից. Ալեն Սիմոնյան

Bloomberg-ը պատրաստ է Հայաստանին աջակցել միջազգային տնտեսական հարթակներում ներկայանալու հարցում

ՀՀ վարչապետը Goldman Sachs բանկի նախագահի հետ քննարկել է ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները

Հայաստանի նկատմամբ ցանկացած ագրեսիա ճնշելու լավագույն ճանապարհը Հայաստանն ավելի ուժեղ դարձնելն է. Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ

Եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը կնպաստի  Երևանի և Բաքվի միջև երկխոսության մթնոլորտին․ Զախարովա

Էդգար Արսենյանը ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալի թեկնածու է

Անդամակցության մասին մտածելիս պետք է պատրաստ լինել հասարակությունում կոնսենսուսի ապահովմանը. Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ

Անվտանգություն կառուցելը ավելի հեշտ կլինի ուժեղ ժողովրդավարության պայմաններում. Շվեդիայի Ռիկսդագի նախագահ

ՀՀ վարչապետը մասնակցել է The Washington Post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը