Տնտեսություն

Հայաստանում բիզնես և սպառողական վարկերի տոկոսադրույքների էական աճ չկա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը վստահեցնում է, որ երկրում բիզնես և սպառողական վարկերի տոկոսադրույքների էական աճ չկա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարտին Գալստյանն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ շեշտելով, որ այդ ամենը հաջողվել է տոկոսային եկամուտների առկայության շնորհիվ :

«Բանկերն այս տարվա ընթացքում ունեն բավականին մեծ շահույթ, ինչը գալիս է ոչ տոկոսային եկամուտներից՝ միջնորդավճարներից, փոխանցումներից, արտարժութային փոխարկումներից, որոնց 90 տոկոսը ոչ ռեզիդենտների հաշվին է: Այդ շահույթները գեներացնելու հաշվին բանկերը շատ ավելի մեղմ են բարձրացրել վարկավորման տոկոսադրույքները, քան Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի ֆինանսական համակարգը այս պահին ճիշտ է կառավարում ֆինանսական ռիսկերը:

Անդրադառնալով ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների պայմաններում հայաստանյան բանկերի աշխատանքին միջազգային գործընկեր բանկերի հետ՝ Գալստյանն ասաց, որ բանկերը, ռիսկերը հաշվի առնելով, վարում են իրենց քաղաքականությունը: «ԿԲ-ի կողմից բանկերին ուղղորդելու քաղաքականություն չկա: Բանկերը, հաշվի առնելով իրենց ռիսկերը, ինքնուրույնաբար որոշում են կայացնում այս կամ այն գործընկերոջ, ուղղության հետ առնչվելու կամ չառնչվելու վերաբերյալ»,-ասաց նա:

Հայերեն

Վարչապետ Փաշինյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսին

Չինաստանը շնորհավորել է Հռոմի պապին ընտրվելու կապակցությամբ

Գեղարքունիքի մարզում նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձը

«Անմահ գունդ»-ը երթով հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմի հերոսներին

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրեց պատանիների աշխարհի առաջնության մեդալակիրներին

Hooverphonic խումբը մոգական երաժշտությամբ երևանյան հանդիսատեսին տարավ իր հույզերի աշխարհ

Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարար

Պուտինն ու Լուլա դա Սիլվան հանդիպման ժամանակ կքննարկեն BRICS-ի թեման

Ադրբեջանի հետ ընթանում են բանակցություններ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ. ԱԽ քարտուղար

Աղոթք բարձրացրինք մեր հայորդիների համար. Ամենայն հայոց կաթողիկոս