Քաղաքականություն

Հիբրիդային պատերազմի մասին խոսակցությունները նոր չեն, դրա մասին խոսվում է 2018-ից. ԱԽ քարտուղար

1 րոպեի ընթերցում

Հիբրիդային պատերազմի մասին խոսակցությունները նոր չեն, դրա մասին խոսվում է 2018-ից. ԱԽ քարտուղար

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 9-ին տեղի ունեցած ճեպազրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարած այցին, հնարավոր երկկողմ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաև հիբրիդային պատերազմի վերաբերյալ շրջանառվող գնահատականներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանն ընդգծել է, որ հիբրիդային պատերազմի վերաբերյալ խոսակցությունները նոր չեն և դրանց մասին հանրային խոսույթը սկսվել է դեռևս 2018 թվականից։

«Չեմ կարծում, որ հիբրիդային պատերազմի մասին խոսվում է միայն վերջին շրջանում։ Դրա մասին, երևի, խոսվում է 2018 թվականից», – նշել է Գրիգորյանը։

Փաշինյան–Պուտին հնարավոր հանդիպման մասին հարցին պատասխանելով՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ դեռևս չի կարող հաստատել կամ մեկնաբանել այդ հարցը։

«Երկկողմ հանդիպման մասին եկեք սպասենք, կարծում եմ՝ մամուլի ծառայությունը՝ և՛ վարչապետի, և՛ Կրեմլի, դրա մասին կխոսեն։ Եկեք ես դրա մասին չխոսեմ», – ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ օրակարգային բոլոր հարցերը կքննարկվեն և նպատակահարմարության դեպքում կհրապարակվեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում