Պաշտոնական

Հայաստանի նախագահն ու Թուրքիայի խորհրդարանի պատգամավորը քննարկել են երկու պետությունների միջև սահմանների բացման հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի նախագահն ու Թուրքիայի խորհրդարանի պատգամավորը քննարկել են երկու պետությունների միջև սահմանների բացման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը ողջունել է հայազգի պատգամավորի այցը Հայաստան:

Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, երկու պետությունների միջև սահմանների բացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման և համահայկական օրակարգի խնդիրներին:

Գարո Փայլանը, շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար ընդգծել է, որ պատրաստակամ է հնարավորությունների սահմանում իր նպաստն ունենալ այդ խնդիրների լուծման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում