Համաշխարհային հայկական գագաթնաժողովը ՀՀ-ին և սփյուռքին հնարավորություն կտա բացահայտել առաջնահերթությունները. Զարեհ Սինանյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում չեն բացառվում նոր համագործակցությունների և հուշագրերի ստորագրումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գագաթնաժողովին այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Մենք պատրաստ ենք ցանկացած արդյունավետ ձևաչափի։ Եթե կան առաջարկներ, դրանք կքննարկվեն, կմշակվեն և կյանքի կկոչվեն։ Գագաթնաժողովը նոր քննարկումների ու գործակցություններ ձեռք բերելու հարթակ կարող է լինել»,- նշեց Սինանյանը։

Համաշխարհային հայկական գագաթնաժողովի գլխավոր նպատակն է հզորացնել ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ սփյուռքը՝ սահմանելով և ինստիտուցիոնալացնելով փոխշահավետ քաղաքականություն և ծրագրեր, ինչպես նաև՝ ստեղծելով նորարար և արդյունավետ ինստիտուցիոնալ շրջանակներ, որոնց միջոցով կամրապնդվեն և կընդլայնվեն Հայաստանի և սփյուռքի միջև փոխհարաբերությունները: Նրա խոսքով՝ գագաթնաժողովը Հայաստանին և սփյուռքին հնարավորություն կտա ընդհանուր համահայկական օրակարգի շրջանակներում բացահայտել առաջնահերթությունները, մշակել ռազմավարական ճանապարհային քարտեզ ապագա համագործակցության համար:

«Գագաթնաժողովը կարևորվում է նաև այս հավաքով։ Միասին կարող ենք բարձրաձայնել խնդիրներ, առաջարկել դրանց լուծումները։ Քննարկումները կստիպեն հասկանալ, թե ով ինչ դեր ունի խնդիրների լուծման հարցում։ Մեր նպատակներից է վեր հանել այն բոլոր հարցերը, որոնք բոլորիս են հուզում»,- նշեց Սինանյանը։

Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասնակիցների առջև դրված խնդիրներից են սահմանել առաջնահերթ ոլորտները, որոնք վերաբերում են Հայաստան-սփյուռք հարաբերություններին, սահմանել հայկական պետության դերն ու պարտականությունները՝ սփյուռքի նկատմամբ և հակառակը: Գագաթնաժողովի խնդիրներից է նաև ստեղծել և ինստիտուցիոնալացնել գործընթացներ և ծրագրեր, որոնց միջոցով պետությունը կարող է համագործակցել համաշխարհային հայկական սփյուռքի հետ, իսկ սփյուռքը կարող է համագործակցել պետության հետ: Կառավարության կողմից ընդունվելիք Հայաստան-սփյուռք ռազմավարության փաստաթղթում ընդգրկվելու են գագաթնաժողովում ձեռք բերված առաջարկները, լուծումները և արդյունքները:

Սինանայնն անդրադարձավ նաև աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստան ներհոսքին։

«Նկատում ենք նաև հայերի ներհոսք։ Պետք է հասկանալ, թե ինչպես է հնարավոր նրանց պահել Հայաստանում։ Երևույթը համընկնում է մեր շահերին։ Մենք դեմոգրաֆական խնդիր ենք լուծում։ Դեռ նորից մեծ ներհոսք եմ ակնկալում։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ ծրագրեր կարող ենք ներկայացնել Հայաստան ժամանածների համար։ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը օգնում է Հայաստան եկածներին տան, համալսարանի և նման այլ խնդիրների լուծման հարցում։ Նաև հայերենի դասեր ենք առաջարկում։ Մենք, մեր սահմանափակ ռեսուրսներով, ամեն ինչ փորձում ենք անել սփյուռքի մեր հայրենակիցների, նաև՝ օտար երկրներից ժամանած քաղաքացիների համար»,- եզրափակեց Սինանյանը։

Գագաթնաժողովի ռազմավարական ուղղություններն են՝ սփյուռքում ինքնության պահպանման խթանում՝ ինքնության պետականակենտրոն ձևավորման միջոցով, աջակցում սփյուռքում ինքնության պահպանման ջանքերին՝ ինքնակազմակերպման/համայնքային կազմակերպման նախաձեռնությունների միջոցով, Հայաստանի զարգացման գործում համահայկական կազմակերպությունների համախմբում և ներգրավում, սփյուռքի ամուր կապերի ձևավորում հայրենիքի հետ՝ ոլորտին առնչվող համագործակցությունների, ծրագրերի և միջոցառումների միջոցով

Գագաթնաժողովի շրջանակներում երեք օրվա ընթացքում կանցկացվի 10 պանելային քննարկում, 15 սեկցիոն նիստ, 2 հանդիպում՝ ազատ ձևաչափով:

Հարթակների թեմաները նվիրված են համահայկական արդի թեմաներին` ազգային անվտանգություն, շահերի պաշտպանություն, փափուկ ուժ և համաշխարհային բրենդ, Հայաստան-սփյուռք տնտեսական համագործակցություն, հայրենադարձություն և ժողովրդագրություն, կրթություն, առողջապահություն և սոցիալական ապահովություն, զբոսաշրջություն, էներգետիկա, շրջակա միջավայր և կլիմա, գյուղատնտեսություն, սփյուռքի երիտասարդական կազմակերպություններ, սփյուռքի դպրոցներ և հայոց լեզվի և մշակույթի ուսուցում, հայագիտություն, բարձրագույն կրթություն, ինչպես նաև՝ ռեսուրսների մոբիլիզացիա, սփյուռքի ներկայացվածություն Հայաստանի Հանրապետության կառավարման կառույցներում և այլն:

Գագաթնաժողովում ձեռք բերված առաջարկները, որոշումներն ու արդյունքները հիմք կհանդիսանան համահայկական օրակարգում նոր մոտեցումներ մշակելու համար:

Հայերեն العربية Español

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի