Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն ու Գարո Փայլանը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շուրջ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ու Գարո Փայլանը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին, ով Երևան է ժամանել Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է հայազգի պատգամավորին, կարևորել համահայկական օրակարգի խնդիրների քննարկմանը նվիրված գագաթնաժողովին նրա մասնակցությունը և այդ խնդիրների լուծմանն իր նպաստը բերելու պատրաստակամությունը:

Գարո Փայլանը ներկայացրել է Թուրքիայի հայ համայնքի ներկայիս վիճակը, համայնքային կյանքին առնչվող հարցեր:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շուրջ:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում