Պաշտոնական

Սփյուռքը պահում է իր սթափ միտքն ու ճիշտ դատողություններ անում. ՀՀ ԱԺ նախագահն՝ Համաշխարհային համահայկական գագաթնաժողովին

4 րոպեի ընթերցում

Սփյուռքը պահում է իր սթափ միտքն ու ճիշտ դատողություններ անում. ՀՀ ԱԺ նախագահն՝ Համաշխարհային համահայկական գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցը որքան կրճատում ու աննշան է դարձնում Հայրենիք-Սփյուռք հեռավորությունը, նույնքան կարող է վնասել անհավանական կեղծ լուրերով: Ամեն դեպքում, Սփյուռքը պահում է իր սթափ միտքն ու ճիշտ դատողություններ անում: այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ելույթ ունենալով Համաշխարհային համահայկական գագաթնաժողովում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Ալեն Սիմոնյանն իր ելույթում նշել է. «Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Արցախի հարգելի՛ նախագահ,

Տիկնայք եւ պարոնայք,

Ողջունում եւ շնորհավորում եմ բոլորիս 5 տարի ընդմիջումից հետո մայր հայրենիքում կրկին այս ձեւաչափով հանդիպելու համար:

Համաշխարհային համահայկական գագաթնաժողովն իր հնչեղ անվանը համապատասխան պետք է կարողանա միավորել, մեկ տեղում հավաքել աշխարհով մեկ սփռված հայ միտքը, ուժը եւ միասնականությունը: Այս հարթակը միմյանց ճանաչելու, նոր կամուրջներ ստեղծելու, եղած կապերը վերաթարմացնելու լավ առիթ է, որը պետք է օգտագործել ամբողջ ծավալով: Այստեղ հավաքված են մարդիկ, որոնք սեփական ընտանիքի օրինակով օտարության մեջ պահել ու պահում են իրենց հայկականությունը, երեխաների ու թոռների հետ խոսում են հայերեն:

Երեւի թե այստեղ չկա մարդ, ում տան ամենաերեւացող անկյունում հայ լինելը փաստող գեղանկար, հուշանվեր կամ նմանատիպ այլ ապացույց չլինի: Հատկապես օտարության մեջ է արթնանում հայրենիքի հանդեպ մեծ կարոտը, ու հեռվից այն ոչ միայն քաղցր, այլեւ երանելի է թվում:

Հայրենիքի համար այս դժվար ու ծանր օրերին նման հանդիպումներն առավել պարտավորեցնող են: Մեզ պատուհասած պատերազմը, սահմանին տիրող անհանգստությունը, արցախահայության ամենօրյա վախերն ու չլուծված բազում խնդիրները բոլորինս են: Այս պարագայում մի կողմ պետք է դրվի քաղաքացիությունը եւ առաջնահերթությունը տրվի ազգությանը, որ հնարավոր լինի համատեղ ուժերով հաղթահարել փորձությունները, որոնք մեկ բառով չարիք կկոչեմ:

Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ, այս զգացմունքային մոտեցմանը զուգահեռ՝ հայրենիքից դուրս ապրողների համար հաճախ այն պատկերվում է միտումնավոր խտացված գույներով, հատկապես, երբ տեղեկատվական դարում երեւույթները ոչ ճիշտ ներկայացնողների պակաս չկա:

Ի պաշտոնե հաճախ եմ շփվում Սփյուռքը ներկայացնող մեր հայրենակիցների հետ: Նրանց մտավախությունները, հարցադրումները հիմնականում պտտվում են մեր երկրում բուն դրած անհանդուրժողականության, անվտանգային հարցերի եւ վերջնական խաղաղության ուշացման շուրջ: Ցավոք, մեր հանդիպումները փաստում են, որ ինտերնետը որքան կրճատում ու աննշան է դարձնում հայրենիք-Սփյուռք հեռավորությունը, նույնքան կարող է վնասել անհավանական կեղծ լուրերով: Ամեն դեպքում կարող եմ հավաստիացնել, որ Սփյուռքը պահում է իր սթափ միտքն ու ճիշտ դատողություններ անում:

Ես շնորհակալություն եմ հայտնում աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հոգեւոր հայրերին, հայկական կրթօջախների մանկավարժներին, բարերարներին, որոնք կարողանում են երեխաներին սիրել տալ դեռ չտեսած հայրենիքը, շնորհակալ եմ բոլոր այն սրտացավ հայերին, որոնք հայրենիքին անհանգստացնող յուրաքանչյուր դրվագում առանց տատանվելու ներկա են:

Արդյունավետ աշխատանք եմ մաղթում բոլորին»:

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Պաշտոնական

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Պաշտոնական

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Պաշտոնական

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Պաշտոնական

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը

ԱԺ

ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Պաշտոնական

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

Պաշտոնական

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Պաշտոնական

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում