Life

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանն ու ասաց, որ Հայաստանի պատվիրակին ընտրել են ներքին լսումների ընթացքում:

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում: Այն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հայաստանը կհյուրընկալի 16 երկրի մասնակցի: Այդ երկրներն են Ալբանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սերբիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Վրաստանը, Ֆրանսիան։ Միացյալ Թագավորությունը, որը Ուկրաինայի փոխարեն հյուրընկալելու է «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը, 2005 թվականից ի վեր առաջին անգամ կմասնակցի մրցույթին։

Հայերեն English Русский

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Հայաստանի աթլետիկայի առաջնության հաղթողները հայտնի են

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության խորհրդարանի նախագահը

Երևանի հեստապարային ակումբներ գիշերային ստուգայցերի արդյունքում կազմվել է չորս արձանագրություն, իրականացվել՝ մեկ վարչական վարույթ

Երևանի բնակիչները շրջայց են կատարել քաղաքի կանաչապատ տարածքներով

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում զոհերի թիվը մոտենում է 54 հազարի

Կոլումբիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն ինը մարդ է զոհվել

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին

Գյումրիում իրականացվում է բացօթյա կինոթատրոնի ստեղծման նախագիծ

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը