Ֆրանսիան պատրաստ է շարունակել օժանդակությունը Հայաստանին մարտահրավերների հաղթահարման գործում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը, որը գլխավորել է Անն-Լորանս Պետելը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը գոհունակությամբ ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները ստացել են նոր դինամիկա, ինչի արդյունքն է նաև տարբեր մակարդակներում հաճախակի փոխայցելությունները: «Այս ընթացքում բազմիցս համոզվել ենք, որ Ֆրանսիան մեզ համար բարեկամ երկիր է և դժվարին իրավիճակներում մշտապես գտնվում է Հայաստանի կողքին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ՀՀ կառավարությունը շահարգրգիռ է երկկողմ փոխգործակցության հետևողական զարգացմամբ բոլոր ոլորտներում:

Անն-Լորանս Պետելը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ՝ հավելել, որ Ֆրանսիան պատրաստակամ է շարունակելու իր օժանդակությունը մեր երկրին մարտահրավերների հաղթահարման գործում:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերացման քայլերին, արդեն իսկ Հայաստանում գտնվող ԵՄ առաքելության գործունեությանը: Վարչապետը շեշտել է Ֆրանսիայի կարևորագույն դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն:

Մտքեր են փոխանակվել երկու երկրների տնտեսական կապերի և առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ հետագա քայլերի շուրջ: Քննարկվել են ենթակառուցվածքների, հեռահաղորդակցության, էներգետիկայի, ավիափոխադրումների, ներդրումների, գյուղատնտեսության, առողջապահության, գիտության և կրթության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան