Ինովացիա

Իլոն Մասկն ավարտին է հասցրել «Թվիթեր»- գնելու գործարքը

1 րոպեի ընթերցում

Իլոն Մասկն ավարտին է հասցրել «Թվիթեր»- գնելու գործարքը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլիարդատեր Իլոն Մասկն ավարտել է «Թվիթեր»-ը գնելու գործարքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրել է CNBC-ն:

Նշվում է, որ «Թվիթեր»-ի գործադիր տնօրեն Փարագ Ագրավալը և ֆինանսական տնօրեն Նեդ Սեգալը լքել են Սան Ֆրանցիսկոյի գլխամասային գրասենյակն ու այլևս չեն վերադառնա:

Նշվում է, որ Մասկը մինչև հոկտեմբերի 28-ը պետք է ավարտին հասցներ «Թվիթեր»-ը գնելու գործարքը, հակառակ պարագայում դատական վեճի առաջ էր կանգնելու ընկերության հետ:

Նշվում է, որ Մասկը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է. «Թռչունն ազատ է»՝ ակնհայտորեն ակնարկելով գործարքն ավարտին հասցնելու մասին:

Իլոն Մասկը «Թվիթեր»-ը ձեռք է բերել 44 միլիարդ դոլարով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում