Life

Արայիկ Հարությունյանը և Բագրատ Բադալյանը որևէ կապ չունեն «Մանկական Եվրատեսիլ»-ի ծախսերի վերահսկման հետ. վարչապետի աշխատակազմ

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը և Բագրատ Բադալյանը որևէ կապ չունեն «Մանկական Եվրատեսիլ»-ի ծախսերի վերահսկման հետ. վարչապետի աշխատակազմ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքել է մամուլում տարածված լուրերը, թե իբր «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթի կազմակերպման համար հատկացված ֆինանսական հատվածը վերահսկվելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու իր տեղակալ Բագրատ Բադալյանի կողմից:

«Հայտնում ենք, որ հրապարակումը իրականության հետ որևէ աղերս չունի, անձամբ Արայիկ Հարությունյանը և Բագրատ Բադալյանը որևէ կապ չունեն «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի կազմակերպման համար նախատեսված ծախսերի վերահսկման հետ: Համապատասխան լրատվամիջոցը հարցում է ուղարկել Վարչապետի աշխատակազմ մրցույթի ծախսերի վերաբերյալ, որին կտրվի լիարժեք պատասխան»,- ասված է «Արմենպրես»-ին տրված պարզաբանման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում