Պաշտոնական

Հայաստանը նախագահելու է ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովում. ԱԺ նախագահը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը նախագահելու է ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովում. ԱԺ նախագահը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 27-ին մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ներկաները շնորհավորել են նիստը նախագահող Վալենտինա Մատվիենկոյին ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ըստ աղբյուրի՝ նիստին արձանագրվել է, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը կարեւոր ջանքեր է գործադրում երկրների միջեւ խորհրդարանական հարաբերությունների խորացման ուղղությամբ:

Նշվում է, որ մտքեր են փոխանակվել ԱՊՀ խորհրդարանականների փոխգործակցության գլխավոր հարթակն ակտիվացնելու հավանական ուղիների շուրջ: Այս համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանն ընդունում է ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նախագահությունը:

Վեհաժողովի աշխատանքները կշարունակվեն հոկտեմբերի 28-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում