Հասարակական

ՊՆ-ն կմեկնարկի «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը․ Սուրեն Պապիկյանը մանրամասներ ներկայացրեց

4 րոպեի ընթերցում

ՊՆ-ն կմեկնարկի «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը․ Սուրեն Պապիկյանը մանրամասներ ներկայացրեց

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտպանության նախարարությունն առաջարկում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ, որն անվանվելու է «Պաշտպան հայրենյաց» ծրագիր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստում այս մասին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին նախագիծը։

«Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո Կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով հինգ տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս՝ նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք։ Ի դեպ, պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որը տնօրինելու է իր հայեցողությամբ։ Պայմանագիր կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման օրենքով սահմանված կարգով և դրական արդյունքների դեպքում նրանց հաշվարկվելու է իրենց պաշտոնի, խմբի համար նախատեսված հավելավճար»,- նշեց Պապիկյանը։

Միաժամանակ, պաշտպանության նախարարի խոսքով, պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում, պայմանագրային զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինծառայության ժամկետում և զինծառայողը ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած մասը։

«Ծրագրի ներդրմամբ նախատեսվում է դադարեցնել Պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմանում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունը անցնելու «Ես եմ» ծրագիրը, որի շրջանակներում ներկայումս ծառայությունը շարունակում է ընդամենը երկու զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետը ավարտվում է 2023 թվականի հունվարին»,- նշեց Պապիկյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին ասաց, որ այս նախագիծը բանակում բարեփոխումների փաթեթի մի մասն է։

«Ժամկետային զինծառայության անցած զինվորները 6 ամիս ծառայություն անցնելուց հետո կարող են անցնել պայմանագրային զինծառայության՝ ծառայեն, աշխատավարձ ստանան, այն պայմանով, որ իրենք արդեն պայմանագրային զինծառայող կդառնան և իրենց պայմանագրի ժամկետը կսահմանվի 5 տարի։ Նրանք էլի կանցնեն ատեստավորում ներկայումս գործարկվող կանոնով։ Այսինքն՝ մինչև ատեստավորումը կծառայեն հին աշխատավարձի դրույքներով, իսկ ատեստավորումից հետո կրկնապատկված դրույքներով»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ այս նախագիծը պրոֆեսիոնալ բանակի անցման քայլերից մեկն է։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Բանակ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ և անդամ երկրներին Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշման համար

Հայաստան

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ և անդամ երկրներին Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշման համար

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջան

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Սուրեն Պապիկյանն ու  Վասիլիս Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությունը

Հայաստան

Սուրեն Պապիկյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությունը

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին

Ռազմական

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

Ռազմական

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

Տավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆ

Բանակ

Տավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆ

Երևանում մեկնարկել են հայ-ամերիկյան զորավարժությունները

Միացյալ Նահանգներ

Երևանում մեկնարկել են հայ-ամերիկյան զորավարժությունները

Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են պաշտպանության բնագավառում 2024 թվականի համագործակցության պլանը

Վրաստան

Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են պաշտպանության բնագավառում 2024 թվականի համագործակցության պլանը

Տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի և ԲՏԱ նախարարների երդման արարողությունը

Քաղաքականություն

Տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի և ԲՏԱ նախարարների երդման արարողությունը

Հայաստանն ու Ավստրիան քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները

Եվրոպա

Հայաստանն ու Ավստրիան քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում