1 րոպեի ընթերցում
ԼՈՆԴՈՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի մետաղների բորսայի հոկտեմբերի 26-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 5.42%-ով և կազմել 2335.00 դոլար, պղնձի գինն աճել է 3.58%-ով և կազմել 7792.00 դոլար, կապարի գինն աճել է 1.04%-ով և կազմել 1889.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.56%-ով և կազմել 22670.00 դոլար, անագի գինն աճել է 1.11%-ով և կազմել 18682.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.50%-ով և կազմել 2948.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.10%-ով և կազմել 42086.20 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է: