Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է Հայաստանի հասցեին նրա վերջին հայտարարությունների պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը ԱԺ ղեկավարության անունից գրություն է ուղարկել Զատուլինին, որում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության հասցեին նրա վերջին հրապարակային հայտարարությունները վնասում են երկու պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։

«Նման գրություն Ազգային ժողովից ուղարկվել է Կոնստանտին Զատուլինին»,-մեզ հետ զրույցում ասաց ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանը:

ԱԱԾ մամուլի կենտրոնից հրաժարվեցին պատասխանել հարցին, թե ի՞նչ հիմքով է արգելվել Զատուլինի այցը Հայաստան՝ նշելով, որ նման տեղեկատվություն չեն կարող տրամադրել, քանի որ դա խախտում է տվյալ անձի անձնական կյանքի գաղտնիությունը: «Նման տեղեկատվություն կարող ենք տրամադրել միայն ձեր կողմից նշված անձին կամ վերջինիս կողմից լիազորված անձին»,-պարզաբանեցին ԱԱԾ-ից:

Կոնստանտին Զատուլինը «Տելեգրամ»-ի իր էջում արձագանքել է ԱԺ կողմից ուղարկված նամակին՝ դա համարելով վիրավորական քայլ:

«Մեզ համար անսպասելի էր, նամակ ստացանք ՀՀ ԱԺ արտաքին կապերի վարչության պետից։ Մեզ ասացին, որ իմ այցը անցանկալի է, և որ իմ հայտարարությունները վնասում են Հայաստանի Հանրապետությանը»-նշված է Զատուլինի գրառման մեջ:

Հայերեն العربية English Español Français Русский

Ընտրություններ-2026. 1354 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 50.83 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.51 տոկոսը

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ