Միջազգային

Թուրքիայի եւ ՌԴ-ի հարաբերությունները չեն խախտում միջազգային ֆինանսական համակարգի նորմերը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի եւ ՌԴ-ի հարաբերությունները չեն խախտում միջազգային ֆինանսական համակարգի նորմերը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի եւ Ռուսաստանի ֆինանսական կապերն օրինական բնույթ են կրում, երկրների միջեւ ֆինանսական ոլորտում ստեղծվել են «բարիդրացիական հարաբերություններ»: Այդ մասին Թուրքիայի գանձատան եւ ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին հայտարարել Է Financial Times թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է երեքշաբթի օրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախարարի խոսքով՝ «ընդդիմադիր տարրերը» Թուրքիայի ներսում եւ նրա սահմաններից դուրս «միտումնավոր հարցեր են բարձրացնում» Ռուսաստանի հետ ֆինանսական կապերի վերաբերյալ: «Թուրքիան զգուշորեն Է գործում միջազգային ֆինանսական համակարգի շրջանակներում: Նա իրեն այնպես չի պահի, որը խախտումների կհանգեցնի միջազգային ֆինանսական համակարգում: Մենք դա հստակ հասկանալ ենք տալիս: Մեզ մոտ ամեն բան գալիս Է օրինական ճանապարհով»,-հայտարարել Է Նեբաթին: Արեւմուտքի մի շարք երկրների կառավարություններ կասկածներ են հայտնում, որ Անկարան կարող Է օգնել Մոսկվային՝ շրջանցելու Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում