Միջազգային

Ռիշի Սունակը Մեծ Բրիտանիայի վարչապետի միակ թեկնածուն է

1 րոպեի ընթերցում

Ռիշի Սունակը Մեծ Բրիտանիայի վարչապետի միակ թեկնածուն է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնտը հայտարարել է երկրի վարչապետի պաշտոնի համար պայքարը դադարեցնելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մորդոնտն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Ինչպես հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները, այսպիսով Մեծ Բրիտանիայում իշխող Պահպանողական կուսակցության միակ թեկնածուն մնում է երկրի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը:

Ակնկալվում է, որ նա կդառնա Պահպանողական կուսակցության ղեկավարը և կստանձնի երկրի վարչապետի պաշտոնը: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար պայքարը դադարեցնելու մասին հայտարարել էր նաև երկրի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում